ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 12:34
Պարզաբանում
Hayeli.am կայքէջի ապրիլի 24-ին հրապարակած «Օսիպյանի ռեկորդը՝ հրապարակվել է ֆանտաստիկ թիվ» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ 2018 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ տեղի ունեցած 5767 զանգվածային միջոցառումներին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակով ներգրավվել է 865050 ոստիկանության ծառայող:
Նշված տվյալներն ամենևին վրիպակ չեն. հաշվարկն իրականացվել է յուրաքանչյուր առանձին միջոցառմանը ներգրավված ծառայողների թվի հանրագումարի սկզբունքով, ինչը ընդունված մեթոդաբանություն է նմանատիպ հաշվարկներ իրականացնելու համար: Այն արտացոլում է կատարված աշխատանքների իրական ծանրաբեռնվածությունը: Օրինակ, մեկ միջոցառման ընթացքում կարող է ընդգրկված լինել 150 ոստիկանության ծառայող, մեկ այլ միջոցառման՝ 7000, և այլն, հանրագումարում կազմելով վերը նշված թիվը: Հասկանալի է, որ խոսքը միևնույն ծառայողների մասին է, որոնք բազմակի և պարբերաբար ներգրավվել են տարբեր միջոցառումներում:
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների ընդհանուր թվաքանակին, ապա հաստիքների առավելագույն քանակը սահմանված է ՀՀ վարչապետի 18.09.2018թ. թիվ 1222-Ա որոշմամբ: