Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2013 14:47
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի 2013 թվականի հուլիսի 23-ի համարում հրապարակված «Արտոնյալները չեն տուգանվում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող վարչական վարույթը որևէ անձի կամ պետական մարմնի հետ պայմանավորվածություններով չի կարգավորվում:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված՝ պատվիրակություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին չտուգանելու դեպքերին, ապա.
1. պետական արարողակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվում են «Հյուրերին սպասարկող» տեսակի (կապույտ և սպիտակ հիմնագույնի) համարանիշեր, որոնք ուղեկցվում են Ճանապարհային ոստիկանության՝ կարմիր և կապույտ գույների առկայծող փարոսիկներով կահավորված պարեկային ավտոմոբիլներով,
2. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին տրամադրվում է պետական պահպանություն, որից նա իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունի հրաժարվելու, իսկ պետական պահպանության ենթակա անձանց սպասարկող ավտոմոբիլներն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության՝ կարմիր և կապույտ գույների առկայծող փարոսիկներով կահավորված հատուկ ավտոմոբիլներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների 26-րդ կետի համաձայն, «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:»:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդներին «չտուգանելը» ոչ թե ինչ-որ պայմանավորվածության, այլ՝ գործող իրավական ակտերի պահանջների ճիշտ և հստակ կիրառման արդյունք է:
Ինչ վերաբերում է «արտոնյալ» մեքենաների ցանկին, ապա այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. նման ցանկ գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ օրենքի առաջ բոլորի հավասարությունը սկզբունքային է ոստիկանության համար, և օրենքը սկզբունքորեն ու միանշանակ կիրառվում է երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից: