ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.06.2018 10:32
Պարզաբանում
«Hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցում ս/թ հունիսի 22-ին հրապարկվել է «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին» վերտառությամբ հոդված, որի հեղինակը ներկայացնում է լրագրող Անի Գևորգյանի դիտարկումները:
Պարզաբանում ենք, որ հոդվածում հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը: