Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2014 14:28
Պարզաբանում
Օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:
Տեղեկատվության առնչությամբ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. սեպտեմբերի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կայացված որոշումը` Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 66 շենքի 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Խչեյանին սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, բերման ենթարկելու մասին:
Որոշման պահանջներին ծանոթացնելու նպատակով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը սեպտեմբերի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում, այցելել է նշված հասցե, որտեղ Գ. Խչեյանի դուստրը տեղեկացրել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է: Ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը Գ. Խչեյանի մահվան մասին տեղյակ չէր, ներողություն է խնդրել մահացածի աղջկանից, ցավակցել և նրա համաձայնությամբ կազմել է արձանագրություն` բնակարան այցելելու մասին:
Գ. Խչեյանի դուստրը՝ Տաթևիկ Խչեյանը, բացատրությամբ հայտնել է, որ նշված օրը իրենց բնակարան է այցելել ոստիկանության մի ծառայող, ով ներկայացել է որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ և հարցրել իր հոր` նշված հասցեում բնակվելու մասին: Ինքը հայտնել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է, որից հետո ոստիկանը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել և հայտնել, որ բնակարան է այցելել` Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով Գ. Խչեյանին բերման ենթարկելու մասին կայացված որոշման հիման վրա: Այնուհետև տեսուչը բնակարան այցելելու մասին կազմել է համապատասխան արձանագրություն և հեռացել:
Աղջիկը բացատրությամբ նշել է նաև, որ ոստիկանության ծառայողի վարքագծն իրեն չի վիրավորել և չի ահաբեկել:
Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ՝ շրջանառված տեղեկատվության մեջ նշված փաստերը չեն հիմնավորվել, ուստի որոշում է կայացվել ծառայողական քննության նյութերը թողնել անհետևանք: