Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.11.2012 17:43

Պարզաբանում

«Lurer.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանի համար 1 թշնամին «ԳԱԻ»–ն է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ (որին հղում են արել նաև մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ) տեղեկացնում ենք, որ հեղինակը խեղաթյուրել է որոշ փաստեր:
Մասնավորապես, «թրիլլերի» սցենարում բաց են թողնված փոստային ծառայության և փոստատարի կողմից իրականացվող մի շարք գործողություններ, ինչպես և որպես «բարեխիղճ» ներկայացված վարորդի կողմից կատարման ենթակա որոշ պարտականություններ:
Իրականում տուգանք նշանակելու մասին որոշումների վերաբերյալ իրազեկումն իրականացվում է հետևյալ կարգով:
Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները հասցեատերերին առաքելու գործընթացն իրականացվում է «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` փոստային կապի օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա` յուրաքանչյուր որոշման ծրարի առաքման համար վճարելով 355 դրամ:
Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները կայացման օրվանից` օրենքով սահմանված 3-օրյա ժամկետում հանձնվում են փոստային ծառայության կենտրոնական գրասենյակ:
Համաձայն պայմանագրի` փոստային ծառայության կենտրոնական գրասենյակում առավելագույնը 2 օրվա ընթացքում առաքանին մշակվում է (ծրարավորում, հասցեական բաշխում և այլն) և տարածքային փոստային բաժանմունքների միջոցով առաքվում հասցեատերերին` Երևան քաղաքում առավելագույնը 2, իսկ մարզերում` առավելագույնը 4 օրվա ընթացքում (ներառյալ առաքման օրը):
Եթե հասցեատերը տանը չէ, ապա փոստատարը հաջորդ օրը կրկին այցելում է նրան, և եթե հասցեատերը կրկին տանը չէ, ապա դռան վրա փակցնում է ծանուցում այն մասին, որ 14 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանա փոստային ծառայություն` ծրարը ստանալու համար: Ընդ որում, 10 աշխատանքային օրվա ընթացքում ծրարը չստանալու դեպքում տարածքային փոստային բաժանմունքը չստացված ծրարները վերադարձնում է փոստային ծառայության կենտրոնական գրասենյակ:
Փոստային ծառայության կենտրոնական գրասենյակից էլ չստացված ծրարները հետադարձ ծանուցման մասին նշումով վերադարձվում են Ճանապարհային ոստիկանություն:
Այսինքն, խախտումը կատարելու օրվանից հաշված, հաշվի առնելով որոշման կայացման համար օրենքով սահմանված, ինչպես և իրազեկման համար փոստային ծառայության կողմից գործողությունների իրականացման համար պահանջվող ժամկետները, խախտում կատարած  անձը, ով որոշակի ժամանակահատված բացակայել է երկրից կամ բնակվել է այլ վայրում, մոտավորապես մեկ ամիս ժամանակ ունի մինչև փոստային ծառայության կենտրոնական գրասենյակից չստացված ծրարը հետադարձ ծանուցման մասին նշումով Ճանապարհային ոստիկանություն վերադարձնելը կամավոր տեղեկանալու իր կողմից կատարված իրավախախտման մասին: Ավելին, փոստային ծառայության կենտրոնական գրասենյակից չստացված ծրարը հետադարձ ծանուցման մասին նշումով Ճանապարհային ոստիկանություն վերադարձնելուց հետո էլ ունի 30 օր ժամանակ` մինչև տուգանքի գումարի եռապատկվելը, ու ևս 30 օր` մինչև հնգապատկվելը:
Հարկ ենք համարում նշել, որ իսկապես բարեխիղճ վարորդներն իրականում շատ են, ովքեր, եթե որոշակի ժամանակահատված բացակայել են երկրից կամ բնակվել են այլ վայրում, ապա կամ նախապես դիմել են Ճանապարհային ոստիկանություն և հայտնել իրենց բնակության վայրի մասին, կամ հետո դիմել և տեղեկացել են իրենց նկատմամբ կայացված որոշումների մասին ու սահմանված ժամկետում վճարել տուգանքը:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ վարորդը չափազանց զբաղված է և գրեթե չի բնակվում այն վայրում, որի հասցեն հայտնել է Ճանապարհային ոստիկանությունում իր տրանսպորտային միջոցը հաշվառելիս, ապա նա պարտավոր էր կամ տրանսպորտային միջոցը հաշվառելիս հայտնել իր փաստացի բնակության վայրի հասցեն, իսկ եթե փոխվել է հետագայում, ապա` կատարել տրանսպորտային միջոցի վերահաշվառում, կամ դիմումով հայտնել իրեն ծանուցելու` իր համար նպատակահարմար հասցեով, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաև, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը:
Հրապարակման «վրիպումներից» է նաև այն, որ խոսվում է տուգանքի գումարի միանգամից հնգապատկման մասին` մոռանալով մինչ այդ եռապատկումը:
«Մոռացվել է» նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տուգանքի գումարի դատական կարգով բռնագանձումը: Ճանապարհային ոստիկանությունը տուգանքի գումարը բռնագանձելու համար հայցը անմիջապես չի ներկայացնում հարկադիր կատարման: Այս գործընթացն իրականացվում է հետևյալ եղանակով: Վճարման կարգադրություն արձակելու դիմում է ներկայացվում վարչական դատարան (ընդ որում` դիմումի մեկ օրինակն էլ ուղարկվում է որոշման հասցեատիրոջը), որից հետո դատարանի կողմից արձակվում է վճարման կարգադրություն, որով որոշման հասցեատիրոջն առաջարկվում է երկշաբաթյա ժամկետում կամ կատարել վճարման կարգադրության պահանջը, կամ դատարան ներկայացնել առարկություն: Առարկություն ներկայացնելու դեպքում գործը քննվում է հայցային վարույթի, այսինքն դատական քննության կարգով, որի ժամանակ կողմերը հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց ապացույցներն ու հիմնավորումները:
Այստեղ ավելորդ չէ նշել նաև, որ վարչական դատարանի ակտերը ևս կարող են բողոքարկվել մինչև ՀՀ վճռաբեկ դատարան: Իսկ տուգանքի գումարի բռնագանձման պահանջը հարկադիր կատարման կարող է ներկայացվել միայն վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո, որից հետո նոր հարկադիր կատարման ծառայությունը կարող է հայտարարել հետախուզում: Նկարագրված գործընթացը, նվազագույն հաշվարկներով կարող է տևել մոտավորապես մեկ տարի:
Հավելենք, որ տեսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դեռևս ոչ մի գործ հարկադիր կատարման ծառայություն չի ներկայացվել, հետևաբար` ոչ մի հետախուզում էլ չի հայտարարվել:
Վերոհիշյալ «չիմացություններն» ու  «վրիպումները» բացառելու համար զանգվածային լրատվության  միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում հրապարակումները պատրաստելիս  համագործակցել ոստիկանության  հետ, իսկ իրապես մտահոգ ու սրտացավ  քաղաքացիներին`  ներկայացնել կոնկրետ առաջարկներ ոլորտում  առկա  թերություններն ու  բացթողումները վերացնելու համար: