ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2019 16:37
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Operativ.am» կայքի 10.03.2019 թ. «Նիվաներով» զբոսնում են Կասկադի ոչ երթևեկելի հատվածում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակված տեսանյութում տրանսպորտային միջոցները երթևեկում են Կասկադի (Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ) այն հատվածով, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հավելյալ հիշեցնենք, որ Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում առկա որոշ արգելող ճանապարհային նշաններ տարվա ձմեռային ժամանակաշրջանում ծածկվում են ծածկոցներով, ուստի այս պահին այդ նշանների սահմանափակումը չի գործում: