ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2018 11:53
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը դեկտեմբերի 4-ին Մրգաստան համայնքում խոչընդոտել են:
Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա Մրգաստան գյուղ:
Մեկնած օպերատիվ խմբին «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորական թեկնածու Արուսյակ Մանավազյանը բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մրգաստան գյուղի կենտրոնական հատվածում ոմն Գևորգ իր և իր թիմի անդամների հետ վիրավորական տոնով է խոսել, փորձել է խոսքերով սադրել թիմին անօրինական գործողությունների և քարեր է նետել թիմի անդամների ուղղությամբ, ինչի հետևանքով ոչ մեկը չի վնասվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գևորգը Մրգաստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Գևորգ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 14.40-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: