ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.01.2018 10:34
Պարզաբանում
Երեկ լրատվամիջոցներից մեկը հոդված է հրապարակել` նշելով`ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի պետերը, այսպես ասած, անգործության են մատնվել: Սա բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության խեղաթյուրում: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի պետերը, ոստիկանության այլ մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նման հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Ասվածի լավագույն վկայությունն է հունվարի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած 12.620.000 դրամի գողության բացահայտումը, որն ընդամենը ժամեր տևեց: Լրատվամիջոցին հիշեցնում ենք` ամանորին ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ռեժիմով ծառայություն, այդ թվում` Արարատի մարզի ոստիկանները` շարքայինից մինչև ղեկավար:
Հավելենք` ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, որին ցանկացած բնույթի «ինտրիգ» հետաքրքրում է միայն, եթե հանցակազմ է պարունակում: