ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2019 14:45
Պարբերաբար մտել է Վարդաբլուր գյուղի մթերային խանութ և գումար գողացել. ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին
Մարտի 14-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վարդաբլուր գյուղից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Էրիկ Ի.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. փետրվար ամսվա սկզբին Վարդաբլուր գյուղում ապօրինի մտել է բնակիչներից մեկի տան բակ և այնտեղ գտնվող մթերային խանութի հետնամասի մուտքի դռան վրա գտնվող բանալիով բացել է փականը, մուտք է գործել խանութ և պահարանի դարակից գողացել 37.000 դրամ, որից երկու օր հետո նույն եղանակով գողացել է 50.000 դրամ: Ըստ Էրիկ Ի.-ի խոստովանական բացատրության՝ օրեր անց կրկին նույն եղանակով մի քանի անգամ մուտք է գործել նույն խանութ և գողացել գումար, սակայն վերջին անգամ գողանալիս իրեն նկատել է խանութի սեփականատերը և ձայն է տվել իրեն, սակայն ինքը դիմել է փախուստի, իսկ գողացված ընդհանուր 114.000 դրամը ծախսել է իր անձնական կարիքների համար:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: