ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.11.2014 11:04
17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով տուն էր մտել պատուհանով
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին:
Պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն: