ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2014 11:59
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 272 շենքի մոտ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Հոնդայի Սթրիմ», այնուհետև՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24 և 48-ամյա երկու քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21033» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21033»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.35-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 281-րդ կմ-ին «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Որոտան-Սիսիան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան կամրջի 3-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: