Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


19.06.2015 18:35

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 18-ին, ժամը 14.40-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «ՈւԱԶ», «ԲՄՎ X 5» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈւԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 14.30-ին, Երևանի Լեոյի փողոցի թիվ 44 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երեք և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլկսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 14.50-ին, Երևանի Գ. Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 83-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 09.00-ին, Երևանի Քոչինյան փողոցի և Ջրվեժի Մայակ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է գազատար խողովակի:
«ԳԱԶ-69»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Արմավիրի Աբովյան փողոցի թիվ 138 տան դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ տրակտորի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Հայկավան-Նորապատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 229-րդ կմ-ին «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 131-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն: