ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2014 11:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.10-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.10-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղին սպասարկող անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի շուկայի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին գլուխը հարվածել է երկաթյա ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օհանովի փողոցի թիվ 6/1 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-3110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 46 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատ գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՀՈՆԴԱ-ՍՏՐԵՈՆ» մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունու Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և մարմնական վնասվածքով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում` Վարդենիս քաղաքի ուղղությամբ ընթանալիս, «ԱՈՒԴԻ Ա6» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 48 տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո ԻՕ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տաշիրի Էրեբունի թաղամասի թիվ 4 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու` պատճառել մարմնական վնասվածք և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 08.00-ին, Եղվարդ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: