ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2018 14:45
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 74/16 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈՒԱԶ»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 23.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 26/1 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ հրվելով` բախվել է կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վրաերթի են ենթարկվել «ՎԱԶ-2107»-ի դիմաց կանգնած 3 երիտասարդները, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 9.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 10.50-ին, Աշտարակ քաղաքի 27-րդ փողոցում` կամրջի տակ, իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային, հոնքի սալջարդ վերքեր ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ մայիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշեն համայքից դեպի Հացառատ թաղամաս ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Երևան-Սևան տանող խաչմերուկում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 11.15-ին, ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ցանկացել են քաղաքացիներից մեկին վրաերթի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին 57-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անզգուշությամբ դիպել է իր ձախ ոտքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհին` Նատի թաղամասի դիմաց, իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 20.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Իսրայելյան փողոցը հատելիս վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսրայելյան փողոցը հատելիս վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Վարորդը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: