ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2018 14:19
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 22.30-ին, բաժին բերման է ենթարկվել ՌԴ-ից ժամանած, 1989 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի, 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: