ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2018 10:47
Պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 9.45-ին, բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: