ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.05.2018 14:08
Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 9.00-ին, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի 54/5 շենքից հայտնաբերվել և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դատապարտյալ, 1997 թ. ծնված Էրիկ Դ.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: