ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2016 11:54
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 30-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 65-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է օգոստոսի 29-ին Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 13.30-ին, «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 22.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38 և 20 տարեկան քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, քարով բեռնված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 93-րդ կմ-ին կատարել է անկանոն հետընթաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի երկաթյա սյանը և գլխիվայր շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «BMW 316 I» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 6-ի սահմաններում, «OPEL COMBO» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի սուպերմարկետի դիմաց բախվել է սուպերմարկետի պահակատանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին:
«ՎԱԶ 21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի ձախ մասում կայանված «Միցուբիշի Շարիոտ» և «Շեվրոլե Բլազեր» մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև քարե պատնեշին:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 18-ի սահմաններում, «Ինֆինիտի G 35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում Իջևան-Մայիսյան Կամուրջ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: