ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2014 14:22
Պատասխանատվությունից խուսափել չհաջողվեց
Հունվարի 8-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում ուղևորուհուց գողացել են 100.000 դրամ և բջջային հեռախոսը: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 16-ին, ժամը 14.30-ին, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը և գումարը գողացել է Արմեն Ա.-ն:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































