Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.06.2016 17:33

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 18-ին, ժամը 05.30-ին, Երևանի Խանջյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 02.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Ադամյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 07.30-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 23.30-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 18.40-ին, «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 14.20-ին, թիվ 15 երթուղին սպասարկող անհայտ մակնիշի տրոլեյբուսի վարորդը Երևանի Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Տուժողը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 14.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 00.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 20.50-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 89 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Շենավան գյուղից դեպի Արագած գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վաղարշապատի Կամոյի և Վ.Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց 200» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց 200»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեի դիմաց «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 31-ամյա և 24-ամյա երկու երիտասարդի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեի դիմաց` հետիոտնային անցումում, «Սեդան Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ երիտասարդներին, որի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 18-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի վարորդները, և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Բուժական-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածի երթևեկելի մասից դեպի ձախ և շրջվել:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 15.55-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզում` M16 միջպետական ճանապարհի 89-րդ կմ-ին, վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 04.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայիի վարորդը Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 38 հասցեի մոտ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 22.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վանթյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթին գտնվող երկաթյա ձողերին ու վրաերթի ենթարկել 54-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ-520»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «ԳԱԶել 2705» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶել 2705»-ի ուղևորուհին և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Հայկավան-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21103» և «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 20.15-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Կորսա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Պտղնի ճանապարհին բախվել է ճանփեզրի երկաթե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 12.30-ին, 41-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.45-ի սահմաններում, իր վարած «ՈւԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Լ.Մադոյան փողոցի թիվ 211 տան դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան Սյունիք-Նորաշենիկ ճանապարհի 5-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևանի Մետաղագործների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 11.50-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ջիպ Լորենդո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: