ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.09.2016 15:26
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Տուժողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Նարեկ-Դարբանդ ճանապարհի 10-րդ կ/մ-ին, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ավշար գյուղի հատվածում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Համբարձումյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 12-րդ կմ-ին` Այգեհատ-Ծաթեր-Մղարթ խաչմերուկում, բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորուհին և «ՎԱԶ 2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: