ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2014 17:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 26-ին, ժամը 03.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ-Ջրաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Հունդայի ՀԴ 270» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակային շրջանի և աջ ուսային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին և հայտարարել է, որ օգոստոսի 19-ին Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի և Սպանդարյան փողոցների խաչմերուկում, 1961 թ. ծնված Կարապետ Հ.-ն իր վարած «Տոյոտա Ֆոնկարգո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Օգոստոսի 26-ին, ժամը 14.50-ին, Կարապետ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից իրենց մոտ են տեղափոխվել 5 անձինք:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցի թիվ 95 տան դիմաց իրար են բախվել «Օպել Կորսա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 5 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գորիս-Տաթև ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան ժայռին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 114-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 18.20-ին, Երևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքով բուժօգնության է դիմել ևս մեկ ուղևոր:
Կատարվում է քննություն: