Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.10.2015 17:00

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին նա բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, իր վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Մարմարաշեն ճանապարհի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Ե. Քոչարի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես»  մակնիշի 2, «Տոյոտա»  և «Մերսեդես Բենց-G 500»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց-G 500»-ի ուղևորը` 1975 թ. ծնված Վահան Համբարձումյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.35-ին, մարմնական վնասվածներով հիվանդանոց է դիմել 26-ամյա երիտասարդ:
Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոց է դիմել 28-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նշված վթարի հետևանքով: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հոնդայի Սոնատա»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 68-րդ կմ-ին՝ «Քյարքիի» ոլորաններում, բախվել է «Մերսեդես E-320»  մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդայի Սոնատա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում,  «Աուդի A 4»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է համընթաց երթևեկող  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 հասցեի մոտ բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Չարենցավանի Երիտասարդական և Տերվիշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C» և «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  Ախուրյանի խճուղու թիվ 85 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն: