ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2019 10:15
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 25-ին, ժամը 10.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել է ծառին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 21.00-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 09.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ բախվել գովազդային վահանակին. 25-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Վանանդ-Կողբավան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի M10-Գավառ-M10 ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Արամուս ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի. երկու վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։