Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2015 12:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Նանսենի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունք է ներկայացել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Աճառյան և Ավան 3-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը` պատճառելով նշված վնասվածքները:
Վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհին «ԶԻԼ 134» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 3.8-րդ կմ-ին «Տոյոտա Հարրիեր 3.0» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ին, 40-ամյա տղամարդը ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, «Վենտո» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 77ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում «ՈւԱԶ-452» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: