Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.05.2016 17:18

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 7-ին, ժամը 19.15-ին, Երևանի Լուկաշին և Զոհրաբ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի  և դիմել փախուստի:  
Ժամը 22.00-ին երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 8-ին, ժամը 1.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել ևս մեկ ուղևոր:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի և Բանյոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղու վերջնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 8.00-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի  Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաև «ՎԱԶ 2106»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 21.45-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 7-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պեմզաշեն-Արթիկ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 13.20-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել է թիվ 64 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոբուսին:
Ավտոբուսի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 22.15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու փողոցի թիվ 37 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 23.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 23.35-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 17 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 8.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել դաշտամիջյան բետոնե կիսախողովակաշարին և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 8-ին, ժամը 3.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 187-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող  «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 23.00-ին, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28/Ա շենքի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 18.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Հուշակերտ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, ով մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում,  Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի դիմաց, առանց մոտոցիկլավարի երկանիվ մոտոցիկլետը ընթացել է դեպի իր կայանված ավտոմեքենան, որի հետ բախումը կանխելու համար ինքը ձեռքերով հրել է այն, ինչի հետևանքով վայր է ընկել և ստացել վերը նշված մարմնական վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.40-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 49-ամյա տղամարդ, ով բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի դիմաց կորցրել է իր վարած մոպեդի կառավարումը` վրայից վայր ընկնելու հետևանքով: Մոպեդը դրանից հետո մոտ 50 մ ընթանալով կանգնեցվել է մի քաղաքացու կողմից, ով նաև ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սյունիքի մարզում` Մ-2 ավտոմայրուղու 310-րդ կմ-ին, իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և «Ֆորդ Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: