ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 14:35
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 80.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 17.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի մոտ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, 11-ամյա տղան դիմել է հիվանդանոց և հայտնել, որ հոկտեմբերի 27-ին Երևանի Սիլիկյան թաղամասում անհայտ բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ուղեմասում բախվել է բետոնե արգելապատնեշին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-210703», «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.50-ին, Երևանի Արտաշիսյան փողոցոմ իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 07.00-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի և Թբիլիսյան խճուղու խաչմերուկում բախվել է մայթեզրին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Սարկավագի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ և 13-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ձիու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15․10-ի սահմաններում, «Մ-6» Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 74-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. պատճառվել էր նյութական վնաս:
Հոկտեմբերի 29-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով երեք օր առաջ Շնող-Քարկոփ ճանապարհին վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է երկու ավտոմեքենաների միջև մնալու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վարչական տարածքում՝ «Լագեր» դաշտամիջյան ճանապարհին, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով մեկ այլ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա քարշակելիս. կցորդիչը միացնելու ժամանակ իր ավտոմեքենան ինքնընթաց հետ է գնացել և ինքը սեղմվել է երկու ավտոմեքենաների միջև:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: