ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2019 11:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հուլիսի 29-ին, ժամը 11.40-ին, 60-ամյա մի քաղաքաի ՃՈ հետաքննության բաժանմունքում հաղորդում է տվել, որ հուլիսի 28-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 29-ին, ժամը 16.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գյուրջյան և Բաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 29-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Քոչարյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 29-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 29-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 9-րդ կմ-ին «Իսուզու» հրշեջ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 29-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։