ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2014 17:34
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հովհաննիսյանի փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 84-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Պեժո 406» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ հոնքային քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վթարի ժամանակ գտնվել է «ՎԱԶ-21063»-ի սրահում:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մերձավան-Փարաքար ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա մի կին: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է սեպտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ 1986 թ. ծնված Արմեն Գ.-ի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում իրար են բախվել «Մոսկվիչ-2141» և «ԳԱԶ-31105-120» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ-2141»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյանի փողոցի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 37 տան մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.15-ին, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուս վարորդը հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 89 շենքի մոտ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 228.8-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: