ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2018 11:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 27-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Կիա» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 3.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 13.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 13.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել չորս քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 17.05-ին, Երեւանի Քոչինյան և Մելքոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 27-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի»,«ՎԱԶ-2115» եւ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի վարորդը եւ 21–ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 28-ին, ժամը 2.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի Գործարարների փողոցում բախվել բետոնե արգելապատնեշներին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։