ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2018 10:16
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մազմանյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1.7-րդ կմ-ին բախվել է երթևեկելի մասում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21011»-ի 33-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 26-ին «Բի Այ Դի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։