ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.08.2014 13:00
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 25-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ «ԲիԱյԴի» մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲիԱյԴի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 02.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40/1 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի վերջնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի աջ մասում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես E»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա քաղաքացուհի, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տուժող քաղաքացուհին վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում 4-րդ միկրոշրջանում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Աղիտու գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: