Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.12.2018 10:34

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.20-ին, պոլիկլինիկայից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 60-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Երևանի Աբովյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղու և Մելքումովի փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների. կայանված «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի վարորդները և 17-ամյա քաղաքացին, մնացել են ավտոմեքենաների արանքում. նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ս.Տարոնցի փողոցում բախվել է կայանած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ս.Տարոնցի փողոցի և Բագրատունյաց 4-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը տեղափոխվելէ հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բելինսկու փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «ԿԱՄազ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 45 կմ-ին՝ Ուշի գյուղում, բախվել է «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել. «ԿԱՄազ»-ի ՌԴ քաղաքացի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. բախման հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել, իսկ ժամը 18.00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել կայանված «ԳԱԶ-3110»-ին. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներւվ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63.5 կմ-ին կողաշրջվել է և բախվել ճամփեզրի ծառին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի օդանավակայան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։