Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.11.2019 13:27

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 24-ին, ժամը 23.15-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Պորշ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 08.05-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.35-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 05.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2121»-ի 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արբատ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Համեռ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 28-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսի գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան և Մադոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 255-րդ կմ-ին «Նիսան Միքրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ժայռին. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։