Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.09.2019 12:34

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.00-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21.45-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մերսեդես» և կայանած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, 43-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 22-ին, Աշտարակ քաղաքի Ղ.Փարպեցու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ծառին բախվելու հետևանքով:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաշեն-Այգավան ճանապարհի՝ Այգավան գյուղի հատվածում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտ»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը, 24-ամյա ուղևորը, «ԳԱԶ-66»-ի 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է 11-ամյա տղայի և դիմել փախուստի։ Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 17.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 50-ամյա քաղաքացի և հայտնել, որ իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով 11-ամյա տղային վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 149-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։