ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2018 12:26
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 09.20-ին, Երեւանի Կորյունի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ա.Խաչատրյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՍԳԲ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա պատնեշներին. 52-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Երեւան ճանապարհի 110 կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-2752»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Առինջ-Ջրվեժ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհին` Հոռում գյուղի խաչմերուկում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել եզրաքարերին. 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես C 280» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 63.5 կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: