ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2017 11:20
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Եղ.Թադևոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 2 ուղևորները և «ՎԱԶ-21703»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.30-ին, Գայի և Մյասնիկյան պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Այնթապ-Նուբարաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բախվել է ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, Հուշակերտ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈւԱԶ-469»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Օպել Վեկտրա»-ի. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: