ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2018 13:21
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 13.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է գազատար խողովակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Տերյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 174.3 կմ-ին բախվել է «Աուդի Քյու 7» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Աուդի Քյու 7»-ի վարորդը, ուղևորը և «Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: