Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


25.09.2019 11:46

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոց է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 19-ին՝ Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենաների իրա բախվելու հետևանքով. ինքը մեքենաներից մեկի ուղևորն էր:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աթոյան և Նոր-Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21723»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.40-ին, Երևանի Իսակովի պողոտայի, Բաբաջանյան և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սամանդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օրել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում «Միցուբիշի Կանտեր» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից դեպի Բազում տանող դաշտամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ե-320»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103»-ի 43-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։