ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2018 14:49
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 22-ին, ժամը 17.50-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քաջազնունու փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, այնուհետեւ բախվել է «ՎԱԶ-2110» մակնիշի կայանված մեքենային։
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 9.45-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 14.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գասպարյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 19.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ա.Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Բաբաջանյան եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ «Հոնդա»-ի վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Զովք գյուղի վերջնամասում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Առինջ մոլի» առեւտրի կենտրոնի մերձակա խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 15.15-ին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի գյուղի կենտրոնական խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվելով ճանապարհի եզրաքարին` կողաշրջվել է. 26-ամյա ուղևորին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնության է դիմել 59-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Դիլիջան-Իջևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա եւ «Յամահա» մակնիշի մոտոցիկլ:
Մոտոցկիլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 12.30-ին, Երեւանի Նուբարաշենի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 8.00-ին, Երեւանի Ջիվանի եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 22-ին, ժամը 14.45-ին, Երեւանի Գայի պողոտայում իրար են բախվել «Ռենո» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բադալ Մուրադյան փողոցում հարվածել է ճամփեզրին տեղադրված աղբամանին, որն էլ առաջ շարժվելով՝ դիպել է 41-ամյա հետիոտնին. նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 8.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 80–ամյա մի տղամարդու եւ նրան իր մեքենայով տեղափոխել հիվադնանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ- 31514» մակնիշի ավտոմեքենան Տաշիրում՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 83-ամյա մի կին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երեւանի Շիրազի փողոցի 38 շենքի բակում կնոջը վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Տիգուան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ մեքենան հետընթաց կատարելիս:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 22.30-ին, Երեւանի Գ.Չաուշի եւ Նազարբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան եւ մոպեդանման տրանսպարտային միջոցը, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու եւ 3-ամյա երեխայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Օպել»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով վրաերթի վայրում, հեռացել է:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 59-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ի, ժամը 1.30-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաեներ. «Օպել»-ի 39–ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Մադան թաղամաս-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել. 56–ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան 300-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրին կայանված «ԿամԱԶ-5410»-ին. «Մերսեդես Բենց E 320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Արցախյան խճուղու կամրջի վրա դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին եւ հայտնվել կամրջի տակ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին բախվել է նույն ուղղությամբ երթեւեկող ձյունապակ ՑՑ-122 մակնիշի ասֆալտ հարթեցնելու համար նախատեսված գլդոնին, ինչի հետեւանքով վերջինիսի 38–ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց Ե-320»-ի 28–ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։