ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 13:01
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 23-ին, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ալ.Մանուկյան փողոցում բախվել է ճանապարհի բետոնե պատին. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 02.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարու»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է 1-ին համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 12-ամյա ուղևորուհին և «ԲՄՎ»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 18.45-ին, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 22.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 31-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղի ճանապարհին բախվել է արգելապատնեշին. 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 02.40-ին, Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի և «Օպել»-ներից մեկի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 18.30-ին, «Հայասա» մոտոցիկլետը Երևանի Մալխասյանց փողոցում կողաշրջվել է. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին բախվել է բետոնյա արգելապատնեշին և շրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Սուբարու Լեգասու» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզին Դեղձուտ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 26-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 25-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։