Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.12.2018 11:04

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 03.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ԱՄՆ դեսպանատան մոտ՝ Ամերիկյան փողոցում, բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.55-ին, Երևանի Պ.Սևակ փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ -31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 28 կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի 67-ամյա վարորդին, ապա բախվել է նրա ավտոմեքենային:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Զիլ» բեռնատարը Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21099» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված երկու «Օպել» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաների. «Նիսան»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել. 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում բախվել է մայթեզրի քարին, այնուհետև էլեկտրասյանը. վարորդը և 108-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Oպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Oպել»-ի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ գյուղմթերքների շուկայի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենաայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11.40-ին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը. վարորդը և 43-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա ՌԴ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 130-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա , 13-ամյա և երկու 15-ամյա տղաների, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. չորս տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ-21Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևանի Կիևյան կամրջին իրար են բախվել «ԲՄՎ», երկու «Օպել», «ՎԱԶ-2101» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վթարված «Օպել» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա. «Հոնդա»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների մեջտեղում կանգնած «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 32-ամյա քաղաքացին վրաերթի են ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-3302» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում , «Նիսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Համբարձումյան փողոցում բախվել է կայանված «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Իքստրաիլ»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը հրաժարվել է շտապօգնության բրիգադայի բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։