ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2019 10:06
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 22-ին, ժամը 09.15-ին, Երևանի Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 02.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 03.30-ի սահմաններում Երևանի Խարբերդ ամառանոցային թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 14-ին, ժամը 19.20-ին, Երևանի Մինսկի և Միկոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. ապրիլի 22-ին, ժամը 11.30-ին, «Նիսան»-ի 25-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գ.Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կողային արգելապատնեշին և հայտնվել ճանապարհի եզրային հատվածում. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։