ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2017 14:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.15-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55 և 35 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 21.45-ին, Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պորշե», «ԳԱԶ-2705» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 16.40-ին, «Յամահա Գրիզլի» մակնիշի ամենագնացը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Բաղրամյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի և կոնքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «Նիսան Տիանա»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.00-ին սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գորկու փողոցի թիվ 80/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ և 5-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի թիվ 23 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Բելառուս 82» մակնիշի տրակտորի վարորդը Գորիս քաղաքի Զանգեր կոչվող տարածքին հարակից անասնագոմի շրջակայքում հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: