ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2017 16:08
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 5.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 69 հասցեի մոտ կայանված «ԳԱԶել-33021» մակնիշի միկրոավտոբուսին:
«Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի վարչական տարածքում գտնվող դաշտավայրում, իրեն պատկանող «NEWHOLLAND» տրակտորի՝ զառիվայր հատվածում խոտի վրա սահելով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաներում, Արզնիի ձոր տանող ճանապարհին իրար բախվել են «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 38 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 7.15-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը և «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ին, Երևանի Նուբարաշենի 3-րդ փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «ԲՄՎ»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.45-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան աջ կողային հայելիով վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել 34-ամյա Ա. Վ-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական և 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիք գյուղի ակումբի մոտ կվադրոցիկլը բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Կվադրոցիկլի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21063»-ի վարորդը ստացել է վնասվածք և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 53» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «IZH 27175» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 89.5-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևկելի գոտուց, իջել ձորը և բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: