ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2019 11:41
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 21-ին, ժամը 14.00-ին, 61-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ից մինչև ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աբովյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 13.50-ին, Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 16.40-ին, Երևանի Փիրումյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 09.45-ին, Երևանի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ «Օպել»-ի 39-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 11.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 19-ին, ժամը 14.30-ին, Երևանի Էրեբունի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 12.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 15.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել կայանված երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաների։ Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 07.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային նշաններին և բետոնե բաժանարար գոտուն. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «Վոլվո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հացիկ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին «Լեքսուս LX-470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխելէ հիվանդանոց :
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 60-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը. 54-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Լոռի-Բերդ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. 33-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։