ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 10:02
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 21.45-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 22.30-ին, Երևանի Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 06.15-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են են բախվել «ԿԻԱ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 11.50-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու և Նարեկացու փողոցի խաչմերուկին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Լադա Գռանտա» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 21-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել «Կրայսլեր» ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու նպատակով ճանապարհի երթևեկելի մասում գտնվող 33-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։