ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 11:33
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունիսի 19-ին, ժամը 15.45-ին, Երևանի Մելքումովի և Գ.Չավուշի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա արգելապատնեշներին ու ժայռերին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 11.35-ին, Լոռու մարզի Օձուն և Հագվի գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Լեքսուս-GX 470» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս-GX 470»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր-Գեղի-Նոր-Հաճն ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։