ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2018 11:29
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 18-ին, ժամը 14.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 9.35-ին, Երեւանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Ֆոլքսվագեն», «Մերսեդես» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղևորուհին հունիսի 18-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետեւանքով թիվ 2 երթուղայինի վարորդը կտրուկ արգելակել է, արդյունքում՝ երթուղայինի երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Պեժո» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ս.Սարգսի փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է ճանապարհի երթեւեկելի մասում խափանված վիճակում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին, ինչի հետեւանքով ավտոմեքենաn հրող 33-ամյա տղամարդը եւ «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 9.50-ի սահմաններում, Երևան-Սեւան մայրուղու 15-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» եւ «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶել»-ի վարորդը եւ «Ֆոլքսվագեն պոլո»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Գոշ-Ճամբարակ ճանապարհից դեպի Գոշավանք տանող ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։