ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 11:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ՃՈ-ից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 23.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել (հանգամանքները պարզվում են), ինչի հետևանքով 21-ամյա վարորդը և 22-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.15-ին, Երևանի Չեխովի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, Երևանի Կասյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսան»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 08.30-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, 66-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ նոյեմբերի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, հեծանիվ վարելիս Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, և ինքը նույն օրը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 04.15-ին, ՃՈ-ից տեղեկանք է ստացվել, որ նոյեմբերի 18-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նոյեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, Երասխ-Չիվա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով. ինքը եղել է տաքսու ուղևոր:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ԶԱԶ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա վարորդը նոյեմբերի 18-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դրոյի և Ա. Ահարոնյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.40-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել երկու «Օպել», «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դվին գյուղում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. «ՎԱԶ-21011»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե սյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 48-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և ծառերին ու կողաշրջվել. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29-ամյա վարորդը և «Հոնդա»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 02.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը19.00-ի սահմաններում, Նորաշենիկ-Կապան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 2106»-ի 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ-2141» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.40-ին, Երևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 142-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված մեկ այլ «Օպել»-ի. մեքենաներից մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։